Հոդվածոտանիների տիպ։ Կենսաբանություն։

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները ( քննարկել ենք դասարանում)․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1․ Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։ Հոդվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

2․ Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

3․ Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր: Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:

4․ Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:

5․ Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային:

    Leave a comment